Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

ՀՀ նախագահն այցելել է Սուրբ Վարդան եկեղեցի

ՀՀ նախագահն այցելել է Սուրբ Վարդան եկեղեցի
27.09.2014 | 11:38

Նյու Յորքում նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Սուրբ Վարդան Հայ առաքելական եկեղեցի, ծաղիկներ խոնարհել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի առջև, այնուհետև Հայ առաքելական եկեղեցու ամերիկայի արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից հյուրընկալված աշխատանքային ճաշի ընթացքում հանդիպում է ունեցել Նյու Յորքի և Նյու Ջերսիի հայ համայնքի ականավոր գործիչների հետ:

Դիտվել է՝ 925

Մեկնաբանություններ